8 ապրիլի 2013 - 17:28 AMT
Գյումրիում դարձյալ զինամթերք է հայտնաբերվել

Այսօր, ժամը 16.05-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Օզանյան փողոցում հայտնաբերվել է զինամթերք:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից: Հաղորդվում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: