8 ապրիլի 2013 - 17:50 AMT
Ադրբեջանում ուժգնանում է բողոքների ալիքը

Ընդդիմադիր Հանրային պալատը պատրաստվում է բողոքի մի քանի հանրահավաքների ու ցույցերի, հայտնել է haqqin.az-ին «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Գյուլաղա Ասլանլին:

Նա նշել է, որ այժմ Հանրային պալատում քննարկվում է այդ հարցը: Հանրային պալատը մտադիր է բողոքի ակցիա սկսել ապրիլի վերջում, իսկ մայիսից դրանք մշտական կդառնան:

Մինչդեռ, Գեդաբեկի շրջանում անցնում է ձեռներեցների բողոքի ակցիան, հայտնում են տեղական աղբյուրները:

Բողոքի ակցիա է նաև ռուսաբնակ Իվանովկա գյուղում, որտեղ գործադիր իշխանությունները չեղյալ են հայտարարել ավանդական դիսկոտեկները գյուղում: