8 ապրիլի 2013 - 18:09 AMT
ՀՀԿ ընտրական շտաբը հետամուտ է լինելու, որ Երևանի ավագանու ընտրություններն անցնեն օրենքին համապատասխան

Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբը շահագրգիռ լինելով ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպմամբ և իրականացմամբ, դատապարտում է ընտրությունների վրա ստվեր ձգող ցանկացած երևույթ, այդ թվում նաև ընտրակաշառք, և իր լիազորությունների շրջանակում հետամուտ է լինելու , որպեսզի նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքն ու բուն քվեարկությունը իրականացվի բացառապես Ընտրական օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխան:

Երևանցին է ընտրելու Երևանի քաղաքապետ, ասվում է ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբի հայտարարության մեջ: