8 ապրիլի 2013 - 18:11 AMT
Այսօր լրանում է ՀՌԱՀ-ում Գրիգոր Ամալյանի պաշտոնավարման ժամկետը

Այսօր լրանում է ՀՌԱՀ-ում Գրիգոր Ամալյանի պաշտոնավարման ժամկետը:

Գ. Ամալյանը ՀՌԱՀ անդամ է նշանակվել ՀՀ Նախագահի 2001 թ. մարտի 19-ի ՆՀ-839 հրամանագրով: 2001 թ. մարտի 19-ի ՀՌԱՀ նիստում ընտրվել է ՀՌԱՀ նախագահ: ՀՌԱՀ անդամ է վերանշանակվել ՀՀ Նախագահի 2007 թ. ապրիլի 7-ի ՆՀ-82-Ա հրամանագրով: 2007թ. ապրիլի 9-ի ՀՌԱՀ նիստում վերընտրվել է ՀՌԱՀ նախագահ:

Նա ծնվել է 1964թ. Երևանում, 1988թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը:

1989-91թթ.աշխատել է Բյուրականի աստղադիտարանում, 1991-92թթ. ՀՀ նախարարների խորհրդին կից Պաշտպանության կոմիտեում, 1992-96թթ. ՀՀ Զինված Ուժերում, 1996-98թթ. ծավալել է գիտամանկավարժական գործունեություն, 1998-2001թթ. աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմ