8 ապրիլի 2013 - 19:27 AMT
Վաղը կես ժամով կփակվի Աթենքի փողոցից համալիր տանող հատվածը.Մնացած փողոցների մասին՝առավոտյան

Վաղը կես ժամով կփակվի Աթենքի փողոցից Մարզահամերգային համալիր տանող հատվածը: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Մինչ այդ՝ քաղաքապետարանից հայտնեցին, որ փակվող փողոցների մասին տեղեկատվությունը պետք է տրամադրի Ճանապարհային ոստիկանությունը: ՃՈ աշխատակիցն էլ հայտնեց, որ իրենք փակում են փողոցները, երբ քաղաքապետարանից ստանում են գրություն, հետևաբար, պետք է դիմել քաղաքապետարան:

«Մենք դեռ գրություն չենք ստացել, վաղը ժամը 10-ին զանգենք, մենք էլ չգիտենք, որ փողոցներն ենք փակելու»,-ասաց նա: Միայն հաջողվեց պարզել, որ կես ժամով կփակվի Աթենքի փողոցից Մարզահամերգային համալիր տանող հատվածը:

Հավելենք, որ վաղը Մարզահամերգային համալիրում տեղի կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը: