Կոլինդա Գրաբար-Կիտարովիչ. Հյուսիսատլանտյան դաշինքը կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը

Կոլինդա Գրաբար-Կիտարովիչ. Հյուսիսատլանտյան դաշինքը կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը

PanARMENIAN.Net - Ապրիլի 8-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները կանոնավոր կերպով զարգանում են, ինչի մասին վկայում են 2012թ. ընթացքում կայացած բարձր մակարդակի այցելությունները՝ ՀՀ նախագահի այցը ՆԱՏՕ-ի կենտրոնակայան և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցելությունը Հայաստան:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը նշեց, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը միջազգային անվտանգության ապահովման գործընթացում, Հայաստանի ներդրումը Կոսովոյում և Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ առաքելություններին:

Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը հետաքրքված է ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության հետագա խորացմամբ և կարևորեց տարբեր ձևաչափերով ՆԱՏՕ-ի շրջանակներում ընթացող համագործակցությունը:

Հյուրի խնդրանքով ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը ներկայացրեց ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի վերջին զարգացումները, հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---