Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Լեհաստանի արտգործնախարարությունների միջև

Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Լեհաստանի արտգործնախարարությունների միջև

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ:

Պատվիրակությունները գլխավորում էին ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղական Զոհրաբ Մնացականյանը և ԼՀ Արտաքին գործերի պետքարտուղարի տեղակալ տիկին Կատարժինա Պետչինսկա-Նալեչը:

Քննարկվեց հայ-լեհական հարաբերությունների երկկողմ օրակարգի լայն շրջանակ: Կողմերը գոհունակություն հայտնեցին քաղաքական երկխոսության մակարդակի և դինամիկայի կապակցությամբ, կարևորեցին խորհրդարանական համագործակցության հետագա ընդլայնումը:

Հատուկ անդրադարձ կատարվեց առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին` փոխշահավետ նոր ներդրումային ծրագրերի իրականացման միջոցով:

ՀՀ ԱԳ փոխնախարարը մանրամասն ներկայացրեց Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքը` այդ թվում Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի լույսի ներքո ընդհանուր հետագա անելիքները, Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության հեռանկարները:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ տեղի ունեցավ նաև մտքերի փոխանակում տարածաշրջանային հիմնախնդիրների, Ռուսաստանի ու հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---