«Համաշխարհային հայկական կոնգրես»-ը Երևանում գրասենյակ կունենա

«Համաշխարհային հայկական կոնգրես»-ը Երևանում գրասենյակ կունենա

PanARMENIAN.Net - «Համաշխարհային հայկական կոնգրես»-ի Գլխավոր խորհրդի այսօրվա նիստում Կոնգրեսի նախագահ, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը կարևորեց սփյուռքահայության ակտիվ մասնակցությունը Հանրապետության կայացման և ուժեղացման գործում:

Նա տեղեկացրեց, որ մինչև այս տարվա վերջ կամ հաջորդ տարվա սկզբին Կոնգրեսը Երևանում գրասենյակ կբացի: Արա Աբրահամյանն ասաց, որ Հայաստանը պետք է դառնա հայության համար ամեանապահով երկիրը, իշխանություներին պետք է օգնել իրականացնել փոփոխություններ, աջակցել, ոչ թե թուլացնել հիմքերը. «Մենք պետք է ունենանք ուժեղ իշխանություն՝ պետականության հասկացողությամբ: Իշխանությանը պետք է հարգել:

Մեր նպատակը Սփյուռք – Հայաստան կապերի ամրապնդումն է, իսկ եթե մեր հայրենակիցները չեն կարող օգնել, թող չխանգարեն»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---