Էդվարդ Նալբանդյանն ու Ալի Աքբար Սալեհին անդրադարձան հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին

Էդվարդ Նալբանդյանն ու Ալի Աքբար Սալեհին անդրադարձան հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին

PanARMENIAN.Net - Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն հանդիպեց աշխատանքային այցով Երևան ժամանած իր իրանցի գործընկեր Ալի Աքբար Սալեհիին:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց հայ-իրանական վստահելի և բարեկամական հարաբերությունները, որոնք երկուստեք ջանքերի շնորհիվ շարունակում են վերընթաց զարգացում ապրել:

Ալի Աքբար Սալեհին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ շատ ուրախ է բարեկամ Հայաստանի նախագահի երդմնակալությանը մասնակցելու նպատակով Երևան այցելելու համար, ինչը նաև լավ հնարավորություն է ի մի բերելու երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, նախանշելու նոր ծրարգեր։

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների քաղաքական, տնտեսական, միջխորհրդարանական, էներգետիկ, տրանսպորտային, կրթամշակութային, ապակենտրոնացված և զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր:

Էդվարդ Նալբանդյանն ու Ալի Աքբար Սալեհին անդրադարձան նաև հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին։

Արտգործնախարարներ Նալբանդյանն ու Սալեհին մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային հիմնախնդիրների շուրջ: Այս ենթատեքստում նախարար Սալեհին ներկայացրեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունների վերջին զարգացումները, հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---