Իսրայելի պատվիրակության այցը Թուրքիա կրկին հետաձգվեց

Իսրայելի պատվիրակության այցը Թուրքիա կրկին հետաձգվեց

PanARMENIAN.Net - Հետաձգվում է Իսրայելի պատվիրակության այցը Թուրքիա քննարկելու համար դրամական փոխհատուցման չափը, որը Իսրայելը կվճարի Mavi Marmara նավում զոհվածների ընտանիքներին: Այն հետաձգվել է ապրիլի 11-ից ապրիլի 22-ը թուրքական կողմի խնդրանքով:

Այն բանից հետո, երբ Նեթանյահուն ներողություն խնդրեց Էրդողանից թուրք քաղաքացիների մահվան համար, Իսրայելը ձգտում է որքան հնարավոր է շուտ կարգավորել հարաբերությունները: Թուրքիան, հակառակը, չի շտապում և դեսպանների ժամանումը Անկարա ու Թել Ավիվ նույնպես հետաձգվում է: Հավանաբար, պատճառն այն է, որ Mavi Marmara տուժածները պատրաստ չեն ետ կանչել դատարան ներկայացրած իրենց հայցերը, ինչպես դա պահանջում է Նեթանյահուի ու Էրդողանի միջև համաձայնությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---