9 ապրիլի 2013 - 11:32 AMT
Առավոտից մարզահամերգային համալիր են այցելում երդմնակալությանը հրավիրվածները

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ժամը 12:00-ին կմեկնարկի Ազգային ժողովի հատուկ նիստը, որի ժամանակ ՀՀ վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանը կստանձնի Հայաստանի նախագահի պաշտոնը:

Առավոտից մարզահամերգային համալիր են այցելում երդմնակալությանը հրավիրվածները: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, ներկայացել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, Կառավարությունն իր ամբողջ կազմով, այստեղ են նաև ԱԺ պատգամավորները:

Համալիր է եկել նաև Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը, ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը և այլք: