9 ապրիլի 2013 - 12:18 AMT
Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն Ազատության հրապարակում է

Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն Ազատության հրապարակում է: Հրապարակում նաև մարզերից եկած քաղաքացիներ կան: Վերջին նախապատրաստական աշխատանքներն են ընթանում: Շուտով տեղի կունենա «Նոր Հայաստանի» ՝Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությունը:

Ազատության հրապարակում են նաև «Ժառանգություն» կուսակցության անդամները : Արդեն ելույթ է ունեցել ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նշենք, որ քիչ առաջ Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը: ԱԺ հատուկ նիստը դեռ շարունակվում է: