Այսօր Հայաստան կժամանի Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական գործերի նախարարը

Այսօր Հայաստան կժամանի Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական գործերի նախարարը

PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 9-10-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Այցի ընթացքում Սլովակիայի փոխվարչապետին կընդունեն նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Տեղի կունենան Հայաստանի արտգործնախարարի և Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական գործերով նախարարի բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը:

Միրոսլավ Լայչակը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---