Բարոնուհի Մարգարեթ Թեթչերի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 17-ին

Բարոնուհի Մարգարեթ Թեթչերի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 17-ին

PanARMENIAN.Net - Բարոնուհի Մարգարեթ Թեթչերի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 17-ին: Այդ մասին պաշտոնապես հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի գրասենյակը: Բուքինգհեմյան պալատում հայտարարել են, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը ամուսնու Էդինբուրգի դուքս Ֆիլիպի հետ ներկա կգտնվի հուղարկավորությանը: Պաշտոնապես արարողությունը պետական չի համարվի, քանի որ, որպես կանոն, այդ կարգավիճակը վերապահվում է միայն մահացած միապետներին: Սակայն Թեթչերի հուղարկավորությունը արարողակարգային կլինի: Սգո թափորը սկիզբ կառնի Վեսթմինսթերից ու կավարտվի Լոնդոնի Սբ Պետրոսի տարճարում, հայտնում է euronews-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---