Մայիսի 1-ին Հայաստանում կմեկնարկի «World Top Investor» 5-րդ միջազգային մրցույթը

Մայիսի 1-ին Հայաստանում կմեկնարկի «World Top Investor» 5-րդ միջազգային մրցույթը

PanARMENIAN.Net - «World Top Investor» 2013-2014 5-րդ միջազգային մրցույթը կմեկնարկի մայիսի 1-ին: «World Top Investor»-ը յուրօրինակ մրցույթ է իր տեսակի մեջ, որը թույլ է տալիս աշխարհի տարբեր երկրների ներդրողներին, թրեյդերների և պորտֆելի կառավարիչներին մրցել միջազգային մակարդակովր: Այն հիանալի հնարավորութուն է ընձեռում մասնակիցներին ցույց տալ իրենց գիտելիքներն ու հմտությունները, ձեռք բերել վարկանիշ և միջազգային ճանաչում, գրավել միջազգային խոշոր ներդրողների ուշադրությունը:

«World Top Investor» մրցույթը միջազգային ֆինանսական հանրության կողմից ճանաչված է որպես հուսալի միջոց լավագույն ներդրողներ և պորտֆելային կառավարիչներ բացահայտելու համար:

ՖինԼաբ ներդրումային ընկերությունը հանդիսանում է «World Top Investor» մրցույթի միակ համակազմակերպիչը և հովանավոր բրոքերը Հայաստանում և ԱՊՀ տարարածքում:

Որպես հովանավոր բրոքեր Հայաստանում և ԱՊՀ տարարածքում, ՖինԼաբ ընկերությունն իր մեդիա-գործընկեր PanARMENIAN.Net գործակալության հետ համատեղ կոչ է թրեյդերներին, ներդրողներին և պորտֆեի կառավարիչներին Հայաստանից և ԱՊՀ-ից մասնակցել մրցույթին, մշակել ներդրումային ռազմավարություններ, ցույց տալ իրենց գիտելիքներն ու հմտությունները: Մրցույթի հաղթողը կստանա «Աշխարհի Առաջատար Ներդրող 2013-2014» տիտղոսը և մրցույթի կազմակերպիչ պորտուգալական DIF BROKER ընկերության ակտիվների կառավարման հնարավորություն մեկ տարվա ընթացքում, ինչպես նաև կառավարման արդյունքի 20%:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---