11 նոյեմբերի 2005 - 14:24 AMT
Նոյեմբերի 13-14-ին Երեւանում կանցկացվեն Ռուսաստանյան մամուլի օրեր
Նոյեմբերի 13-14-ին Երեւանում, Հայաստանում Ռուսաստանի տարվա շրջանակներում, կանցկացվեն Ռուսաստանյան մամուլի օրեր: Միջոցառմանը մասնակցելու նպատակով Երեւան կժամանեն Տպագրության եւ զանգվածային հաղորդակցության ռուսաստանյան դաշնային գործակալության (Ռոսպեչատ), Պարբերական տպագրության հրատարակիչների ռուսաստանյան Գիլդիայի (ՊՏՀԳ) եւ ռուսաստանյան խոշոր հրատարակչական տների (ՀՏ) եւ տպագիր ԶԼՄ-ների ղեկավարներից կազմված պատվիրակությունը: Նոյեմբերի 14-ին Երեւանում կանցկացվի «կլոր սեղան» հայ եւ ռուս հրատարակիչների եւ գլխավոր խմբագրերի մասնակցությամբ: Ռուսաստանյան պատվիրակության անդամները կհանդիպեն Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին, հանդիպում կանցկացնեն Ռուս-Հայկական (Սլավոնական) Համալսարանի ուսանողների հետ, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: