Սիրիայի նախագահի հատուկ բանագնացը Է. Նալբանդյանին է ներկայացրել վերջին զարգացումները Սիրիայում

Սիրիայի նախագահի հատուկ բանագնացը Է. Նալբանդյանին է ներկայացրել վերջին զարգացումները Սիրիայում

PanARMENIAN.Net - Ապրիլի 9-ին արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Սիրիայի նախագահի հատուկ բանագնաց դեսպան Ադնան Մահմուդին:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Ադնան Մահմուդը ներկայացրեց Սիրիայում տեղի ունեցած վերջին զարգացումները, զինված բախումների դադարեցմանն ուղղված ջանքերը:

Էդվարդ Նալբանդյանը խորը մտահոգություն հայտնեց Սիրիայում շարունակվող ճգնաժամի և վատթարացող հումանիտար իրավիճակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրանից լրջորեն տուժում է երկրի քաղաքացիական բնակչությունը, այդ թվում սիրիահայությունը: Նա վստահություն հայտնեց, որ կարգավորման միակ ճանապարհը դա Սիրիայի հասարակության բոլոր հատվածների միջև երկխոսությունն է և հույս հայտնեց, որ մոտ ապագայում հնարավոր կլինի ելք գտնել ստեղծված իրավիճակից և համերաշխություն ու կայունություն հաստատել երկրում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---