11 նոյեմբերի 2005 - 16:16 AMT
Քոչարյան-Ալիեւ հերթական հանդիպումը կարող է տեղի ունենալ 2006 թվականի հունվարին
Աթենքի հայ համայնքի հետ կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները օրերս Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին գրավոր հորդորել են հանդիպում անցկացնել եկող տարվա հունվարին: Հայաստանի նախագահի խոսքերով, «համանախագաները, թերեւս նկատի ունեն, որ 2006 թվականը ընտրական թոհուբոհից ազատ է եւ կարելի է ակտիվ աշխատել»: «Կարծում եմ, սա է միջնորդների ակտիվության տրամաբանությունը, եւ այստեղ, իհարկե, որոշակի ճշմարտություն կա: Կփորձենք հաջորդ տարի ավելի ակտիվ լինել: Ասեմ, որ գործը տեղից շարժելու հնարավորություն ես իսկապես տեսնում եմ: Չնայած շտապելու խնդիր մեր առջեւ չենք դրել: Եթե կա հակամարտությունը կարգավորելու մեզ համար բարենպաստ տարբերակ, այդ շանսը բաց թողնելը ողջամիտ չի լինի»,-նշել է Ռոբերտ Քոչարյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: