ԵԱՀԿ-ում Ուկրաինայի ներկայացուցիչը ժամանում է Հարավային Կովկաս

ԵԱՀԿ-ում Ուկրաինայի ներկայացուցիչը ժամանում է Հարավային Կովկաս

PanARMENIAN.Net - Ուկրաինան, որպես ԵԱՀԿ գործող նախագահ, մտադիր է ուսումնասիրել իրավիճակը Կովկասում և Վրաստանում: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի պաշտոնակատար Եվգենի Պերեբիյնիսը:

Ըստ նրա, ԵԱՀԿ-ում Ուկրաինայի հատուկ և մշտապես գործող ներկայացուցիչ Անդրեյ Դեշիցան աշխատանքային այցով կժամանի Հարավային Կովկաս:

Դեշիցան ապրիլի 14-15-ին կայցելի Ադրբեջան, ապրիլի 15-16-ին՝ Վրաստան, իսկ 16-17-ին՝ Հայաստան:

«Այցի շրջանակներում կուսումնասիրվի իրավիճակը տարածաշրջանում, կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջոցները»,-ասել է Պերեբեյնիսը, հայտնում է «Նովի ռեգիոնը»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---