Հարավկորեական հետախուզությունն ակնկալում է, որ Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ կարձակի

Հարավկորեական հետախուզությունն ակնկալում է, որ Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ կարձակի

PanARMENIAN.Net - Կորեայի Հանրապետությունում աշխատանքն է սկսել հատուկ խումբը, որը հետևելու է միջին հեռահարության բալիստիկ հրթիռի հնարավոր գործարկմանը Հյուսիսային Կորեայում, հայտնում է Associated Press-ը՝ Հարավային Կորեայի ՊՆ հաղորդագրության վրա հղումով: Ռազմական հետախուզությունն ակնկալում է, որ հրթիռի գործարկումը կիրականացվի ապրիլի 10-ին:

Ինչպես նշում են փորձագետները, հավանաբար, զորավարժություններին կմասնակցեն «Մուսուդան» հրթիռները, որոնք կարող են հասնել 3 հազար կմ հեռավորության վրա գտնվող թիրախին, այսինքն, վտանգի տակ են հայտնվում Հարավային Կորեայի, Ճապոնիայի, Գուամ կղզու, Ռուսաստանի ու Չինաստանի որոշ շրջաններում տեղակայված օբյեկտները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---