12 նոյեմբերի 2005 - 13:07 AMT
Դ.Ռոգոզինը մեղադրում է Ադրբեջանի դեսպանին ՌԴ ներքին գործերին կոպտորեն միջամտելու համար
Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր Դմիտրի Ռոգոզինը զարմանք է հայտնել Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռամիզ Ռիզաեւի ելույթի կապակցությամբ, որը մտահոգություն էր հայտնել Ռուսաստանում քսենոֆոբիայի դրսեւորումների առնչությամբ, այն բանից հետո, երբ եթեր էր դուրս եկել «Ռոդինա» կուսակցության նախընտրական հոլովակը` «Մոսկվան աղբից մաքրելու կոչով»: «Դուք առաջին անգամը չէ, որ բավականին կոպիտ միջամտում եք Ռուսաստանի Դաշնության ներքին գործերին` պարտադրելով Ռուսաստանի քաղաքացիներին ձեր տեսակետը այն հարցերի շուրջ, որոնք Ձեզ ընդհանրապես չեն վերաբերվում»,-հայտարարել է «Ռոդինայի» առաջնորդը, դիմելով Ռիզաեւին: Ռոգոզինը մեկնաբանել է ընտրարշավի հանգամանքները Ադրբեջանում.«Ժողովրդավարական աժրեքների մասին հայտարարություններն այն երկրի ներկայացուցչի շուրթերից, որտեղ ընտրարշավի հիմնական փաստարկը ուժն է ցավոք, ծայրահեղ ցինիկ է հնչում»,-նշել է պատգամավորը: