10 ապրիլի 2013 - 11:30 AMT
Մադուրոն Չավեսի թանգարանի կվերածի նախագահական պալատը

Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ մտադիր է Կարակասի նախագահական պալատի՝ Միրաֆլորեսի զգալի մասը վերածել Ուգո Չավեսի և բոլիվարյան հեղափոխության թանգարանի, հայտնում են լատինամերիկյան ԶԼՄ-ները:

«Միրաֆլորեսի մեծ մասը մենք կվերածենք հեղափոխության պատմական թանգարանի և ձեռք չենք տա կոմանդանտե Չավեսի աշխատասենյակին»,-ասել է նա:

Իր համար Մադուրոն մտադիր է մի փոքր աշխատասենյակ առանձնացնել շենքի հակառակ մասում: Նա ասել է, որ իրեն մեծ տարածք հարկավոր չէ, քանի որ նախագահ ընտրվելու դեպքում նա մտադիր է ժամանակի մեծ մասը հատկացնել ուղևորություններին Վենեսուելայի շրջաններով: