Եթե Հենրիխ Մխիթարյանը 25 գնդակ խփի, Գայտանան «Շախտյորի» հիմնը կերգի հայերեն

Եթե Հենրիխ Մխիթարյանը 25 գնդակ խփի, Գայտանան «Շախտյորի» հիմնը կերգի հայերեն

PanARMENIAN.Net - «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտենում է ռմբարկուի ռեկորդին Ուկրաինայի առաջնության շրջանակում: Եվս երկու գոլ խփելու դեպքում, նա կարող է պատմության մեջ մտնել որպես ֆուտբոլիստ, որը մեկ խաղաշրջանում առավելագույն քանակով գոլերի հեղինակ է դարձել:

Ուկրաինացի երգչուգի Գայտանան, որը «Շախտյորը»՝ չեմպիոն» հիթի հեղինակն է, որոշել է աջակցել նախընտրած թիմին ու անձամբ Մխիթարյանին: Եթե ֆուտբոլիստը ընթացիկ առաջնությունում 25 գոլ խփի, նա կերգի «Շախտյորի» հիմնը հայերեն, հայտնում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:

«Ես երկրպագում են «Շախտյորին»: Ցանկանում են սատարել նրա խաղացողներին, իսկ հատկապես Հենրիխ Մխիթարյանին,-ասել է Գայտանան:-Նրա առջև ծանր խնդիր է դրված՝ նոր ռեկորդ սահմանել: Կարծում եմ, որ «Շախտյորի» հիմնը շատ գեղեցիկ կհնչի հայերեն, իսկ Հենրիխը կօգնի ինձ թարգմանել»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---