10 ապրիլի 2013 - 11:41 AMT
Գլենդեյլում վախճանվել է Business Life-ի հրատարակիչ Ջոն Քրիքորյանը

Գլենդեյլում 80 տարեկան հասակում սրտի անբավարարությունից մահացել է Business Life-ի հրատարակիչ և տեղի համայնքի առաջնորդ Ջոն Քրիքորյանը:

2011թ. վերջում Քրիքորյանը սրտի կաթված տարավ հրապարակային մի արարողության ժամանակ, այն ժամանակ բժիշկներին հաջողվեց փրկել նրան:

Ջոն Քրիքորյանը ծնվել է 1932թ. օգոստոսի 24-ին: Նրա ծնողները որբացել էին Հայոց ցեղասպանության ժամանակ: 1951-53թթ. նա ծառայել է ԱՄՆ բանակում կորեական պատերազմի ժամանակ: Նա ամուսնացել է 1956թ., իսկ 1989թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Գլենդեյլ: Նա հեռացավ, թողնելով կնոջը, վեց որդիներին, երկու դուստրերին և 23 թոռներին:

Գլենդեյլի նախկին քաղաքապետ Կարլ Ռաջոն ասել է, որ Քրիքորյանի մահը մեծ կորուստ է քաղաքի համար, հայտնում է Glendale News-Press-ը: