10 ապրիլի 2013 - 12:49 AMT
ԱՄՆ-ն հետաքրքրվում է Իրանից Հայաստան եկող ԱրմենՏելի կապի մալուխով

Արժեթղթերի ամերիկյան հանձնաժողովը (SEC) հարցում է ուղարկել Vimpelcom ընկերությանը, որը ԱրմենՏելի սեփականատերն է, Իրանի ու Հայաստանի միջև անցկացված կապի մայրուղային մալուխի վերաբերյալ, գրում է Cnews.ru-ն:

Հարցման պատճառն այն է, որ Vimpelcom-ի բաժնետոմսերը ներկայացված են Նյու Յորքի բորսայում, իսկ Իրանը ԱՄՆ Պետքարտուղարության կողմից համարվում է ահաբեկչությունը ֆինանսավորող երկիր, որի հանդեպ սահմանված են միջազգային պատժամիջոցներ:

Կապի հիմնական մալուխը, որը Հայաստանի համար համաշխարհային ցանցին միանալու ուղիներից մեկն է, պատկանում է ԱրմենՏել ընկերությանը:

Vimpelcom-ը հաստատել է ԱրմենՏելի մոտ Իրանի պետական Telecommunications Company of Iran-ի հետ մայրուղային կապուղու առկայությունը: Երկու երկրների միջև թրաֆիկի փոխանակումից բացի, այժմ բանակցություններ են ընթանում այն մասին, որ TCI կարողանա թրաֆիկ փոխանակել աշխարհի այլ երկրների հետ ԱրմենՏելի ցանցով: Անցյալ տարի ԱրմենՏելն աշխատել է 720 հազար դոլար TCI հետ պայմանագրից, ընկերության մաքուր եկամուտը կազմել է 600 հազար դոլար:

Ընկերությունը հաստատել է, որ Vimpelcom-ը ներկայացուցչություն չունի Իրանում, ակտիվներ չունի այնտեղ և չի առաքում սարքավորումներ ու տեխնոլոգիաներ այդ երկիր: Վերջապես, Vimpelcom-ն ամերիկյան ընկերություն չէ, և նրա վրա չեն տարածվում ԱՄՆ կողմից սահմանված պատժամիջոցները:

Իրան-Հայաստան ինտերնետ կապի կապուղի ունի նաև GNC Alfa ընկերությունը, իսկ անցյալ տարի այն ձեռք բերվեց «Ռոստելկոմի» կողմից: Սակայն «Ռոստելեկոմը» մի քանի տարի առաջ ապացուցակում կատարեց Նյու Յորքի բորսայի հետ, ուստի նամակագրությունը SEC հետ օպերատորին չի սպառնում: