10 ապրիլի 2013 - 12:09 AMT
«Անկախ Թալիշստան» . Արցախում ռազմական պատրաստությունը կարող է զարկ տալ թալիշ ժողովրդի ազատագրական պայքարին

Մոսկվայում գործող «Անկախ Թալիշստան» հասարակական միությունը (общественный союз «Независимый Талышстан») հայտարարություն է ընդունել, որում ողջունել է Արցախի Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուումնարան ընդունվելու հնարավորության ընձեռումը ազգությամբ թալիշ երիտասարդներին:

«Թալիշ ժողովրդի պատմական բնակության տարածքը, որն այժմ բռնազավթված է Ադրբեջանի կողմից, վաղ թե ուշ անկախություն է ձեռք բերելու, և արտերկրում բնակվող թալիշ երիտասարդների ռազմական պատրաստությունը Ղարաբաղում կարող է հզոր զարկ տալ ողջ թալիշ ժողովրդի ազատագրական պայքարին»,- ասված է հայտարարության մեջ: Այս մասին տեղեկացնում են «Արցախում Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարան» ծրագրի իրականացման կոմիտեի մամուլի կենտրոնից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հաշվի առնելով ցուցաբերված հետաքրքրությունն ու ստացված հայտերը, «Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուումնարան» ծրագրի իրականացման կոմիտեի օրակարգում դրված է ազգությամբ լեզգինների, թալիշների, ավարների, ցախուրների, թաթերի և ուդիների՝ ընդհանուր սկզբունքներով ընդունվելու հարցը: Ապագա ուսումնարանի վերաբերյալ պատրաստված է նաև տեսաֆիլմ: