10 ապրիլի 2013 - 12:19 AMT
Թաեքվանդոյի երիտասարդական ԵԱ մասնակցելու են 5 հայ մարզիկներ

Ապրիլի 17-ին Կիշինյովում (Մոլդովայում) մեկնարկելու է թաեքվանդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Հայաստանը ներկայացնելու են 5 մարզիկներ:

Ինչպես PanARMENIAN.Net-ին տեղեկացրել են Հայաստանի թաեքվանդոյի ֆեդերացիայից, Եվրոպայի առաջնությունում հանդես են գալու Սերգեյ Ավանեսովը (54 կգ), Հենրիկ Բադալյանը (58 կգ), Ավետ Ղազարյանը (63 կգ), Սերգեյ Վարդազարյանը (68 կգ) և Հայկ Խաչատրյանը (74 կգ):

Հայաստանի երիտասարդական ընտրանին առաջնությանը պատրաստվում է Աբովյանում գլխավոր մարզիչ Սարգիս Սարգսյանի գլխավորությամբ: