Իրանը մտադիր է վերանայել Թուրքմենչայի պայմանագիրը

Իրանը մտադիր է վերանայել Թուրքմենչայի պայմանագիրը

PanARMENIAN.Net - Իրանի խորհրդարանի մի շարք անդամներ մտադիր են վերանայել Թուրքմենչայի պայմանագիրը և աշխատում են մի օրինագծի վրա, որով նախատեսվում է ադրբեջանական տարածքների միացումը Իրանին: Արդեբիլից ընտրված պատգամավոր Քյամալեդդին Փիրմոազզենը նշել է, որ ադրբեջանալեզու պատգամավորները խորհրդարանում առաջիկայում կպատրաստեն օրինագիծը: «Հաշվի առնելով, որ Ռուսաստանի հետ 1828թ. կնքված պայմանագրի ժամկետը սպառվում է, Իրանի հյուսիսային շրջանների պատգամավորների համաժողովը որոշել է կրկին վերանայել այդ փաստաթուղթը: Մենք կաշխատենք գործարկել ինչ հնարավոր է և վերակագնել մեր իրավունքները»,-ասել է նա, հայտնում է ANSPRESS-ը: Մինչդեռ, պայմանագրի տեքստում չի նշվում պայմանագրի գործողության սպառման ժամկետը:

1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքում կնքվեց Թուրքմենչայի պայմանագիրը 1828թ., որը Ռուսաստանի տիրապետության տակ մնաց ներկայիս Ադրբեջանի տարածքը: Պայմանագիրը ստորագրվելէ փետրվարի10 (22)-ին Թուրքմանչա գյուղում (Թեբրիզի մոտ): Պայմանագիրը հաստատում է, որ Ռուսաստանի կազմի մեջ են մտնում որոշ տարածքներ ըստ Գյուլիստանի խաղաղարարական պայմանագրի (1813թ. ): Ըստ Թուրքմենչայի պայմանագրի Ռուսաստանին էին նաև անցնում Էրիվանի և Նախիջևանի խանությունները (Արևմտյան Հայաստան): Նաև Պարսկաստանը պարտավոր էր չխոչընդոտել հայերի տեղափոխմանը ռուսական տարածքներ: Պայմանագիրը ամրապնդեց Ռուսաստանի դիրքերը Անդրկովկասում, խթանեց Ռուսաստանի ազդեցությունը Մերձավոր Արևելքում և քայքայեց Մեծ Բրիտանիայի դիրքերը Պարսկաստանում: Պայմանագիրը մեծ նշանակություն ուներ Պարսկաստանում ապրող հայերի համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---