Հայաստանը Քադաֆիին զենք չի մատակարել.ՄԱԿ ԱԽ-ին ներկայացված զեկույցում հակառակն է նշվում

Հայաստանը Քադաֆիին զենք չի մատակարել.ՄԱԿ ԱԽ-ին ներկայացված զեկույցում հակառակն է նշվում

PanARMENIAN.Net - Այսօր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում զեկույց է ներկայացվել Լիբիա մատակարարվող զենքի սահմանափակումների մասին, որը ՄԱԿ-ը հաստատել էր 2011-ին` քաղաքացիական պատերազմը սկսվելուն պես: Զեկույցում նշված է 12 երկիր, որոնք խախտել են նշված միջազգային արգելքն ու այդ երկրների թվում է նաև Հայաստանը` Ուկրաինայի, ԱՄԷ-ի, Ալբանիայի և այլ երկրների հետ: Ըստ զեկույցի այս երկրները Մ. Քադաֆիին մատակարարել են ծանր ռազմատեխնիկա, այդ թվում` տեղաշարժվող հրթիռային համակարգեր, ականներ, պայթուցիկ այլ սարքեր: Նշված երկրներից յուրաքանչյուրի մատակարարած զենքի ծավալը դեռ ճշտվում է:

PanARMENIAN.Net ի զրուցակիցը, որ չցանկացավ ներկայանալ, նշեց` Հայաստանի կողմից Լիբիային զենքի մատակարարումը բացառվում է: «Հնարավոր է փոքր միջադեպ է եղել, ինչի հետևանքով էլ Հայաստանը ևս նշվում է այդ զեկույցում», - ասաց նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---