Հայաստանը և Կանադան ակտիվ են գործակցում միաժամանակ երկկողմ ու բազմակողմ ձևաչափերում

Հայաստանը և Կանադան ակտիվ են գործակցում միաժամանակ երկկողմ ու բազմակողմ ձևաչափերում

PanARMENIAN.Net - Այսօր ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Կանադայի արտգործնախարարության խորհրդարանական քարտուղար Դիպակ Օբրային: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դիպակ Օբրայը նշել է, որ ուրախ է ներկայացնել Կանադան ՀՀ Նախագահի երդմնակալության արարողությանը և խնդրել է ՀՀ Նախագահին փոխանցել Կանադայի վարչապետի շնորհավորանքներն ու ուղերձը։

Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ Հայաստանը և Կանադան ակտիվորեն համագործակցում են թե երկկողմ, թե բազմակողմ ձևաչափերում ու վերջին շրջանում նկատվող շփումների ինտենսիվությունը լավ հիմք է ստեղծում հարաբերությունների առավել զարգացման համար:

Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Կանադայի խորհրդարաններում միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությունը, որոնք լրացուցիչ լիցք են հաղորդում երկկողմ համագործակցությանը:

Էդվարդ Նալբանդյան ու Դիպակ Օբրայը քննարկել են հայ-կանադական օրակարգային հարցեր, մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---