
ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն այսօր պատասխանել է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն մտքին, թե. «Երեկ մենք տեսանք ՀՀ քաղաքացու նկատմամբ վերաբերմունքը, տեսանք, թե ինչ է նշանակում ապահով Հայաստան կարգախոսը. մարդուն հարվածում էին միայն այն բանի համար, որ մարդն ուզում էր իրացնել իր՝ խաղաղ երթ անցկացնելու իրավունքը: Սա է ապահով Հայաստանը»:
Սուքիաս Ավետիսյանը նշել է.«Զարմանալի է, թե որքան աներես կարող են լինել որոշները: Երբ մեր բհկակական պատգամավորը խոսում է ապրիլի 9-ի իրադարձությունների մասին, ապա պետք է իրեն հիշեցնենք, որ նույն ԲՀԿ խմբակցության պատգամավորների կեսը ներկա էր ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը: Մյուս կեսը այդպես էլ չհասկացվեց թե որտեղ էր, բայց հաստատ Ազատության հրապարակում և Բաղրամայն փողոցում չէր: Այս խառնաշփոթը ծագել է, ըստ ամենյանի, նույն օրերին իրենց կուսակցության ղեկավարի Հայաստանից բացակայելու պատճառով»: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ՀՀԿ մամուլի ծառայությունից: