Այսօր ԵԱ-ում հայ ծանրորդներից հանդես կգա Անդրանիկ Կարապետյանը

Այսօր ԵԱ-ում հայ ծանրորդներից հանդես կգա Անդրանիկ Կարապետյանը

PanARMENIAN.Net - Այսօր Տիրանայում, որտեղ անցնում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, կմեկնարկեն մինչև 77կգ քաշային կարգում ընդգրկված ծանրորդները:

Հայաստանը կներկայացնի պատանիների աշխարհի առաջնության հաղթող Անդրանիկ Կարապետյանը:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը Պողոս Պողոսյանի գլխավորությամբ կներկայանա երեք ծանրորդով:

+105 կգ քաշային կարգում երիտասարդների Եվրոպայի առաջնության չեմպիոն և պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր Գոռ Մինասյանը և երիտասարդական ԱԱ հաղթող Հայկ Հակոբյանը հարթակ դուրս կգան ապրիլի 14-ին: Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 14-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---