Հայաստանում տեղակայված ռուսական ռազմական տեխնիկան հանգիստ չի տալիս Ադրբեջանին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Ռամիզ Մելիքովը հայտարարել է, թե Ռուսաստանը հնարավոր բոլոր միջոցներով աջակցում է Հայաստանին` դրանով իսկ փորձելով իր ազդեցության տակ պահել տարածաշրջանի երկրները: «Վրաստանից Հայաստան տեղափոխված 16 «Ակացիա» ինքնաշարժ հրետանային կայանները ապրիլին տեղակայվել են Ադրբեջանի հետ սահմանին` Ղազախի շրջանի ուղղությամբ: Այս կապակցությամբ Ադրբեջանը անհրաժեշտ քանակությամբ փաստեր ունի», - հայտարարել է Ռ.Մելիքովը:«Հայաստանում տեղակայված ռազմական տեխնիկայի մի մասը տեղակայվել է Ադրբեջանի հետ սահմանին: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այդ տեխնիկան վաղը չի օգտագործվի Ադրբեջանի դեմ», - շեշտել է Ռամիզ Մելիքովը` մեկնաբանելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության պետի տեղակալ գնդապետ Նիկոլայ Բարանովի հայտարարությունները:



«Վրաստանից Հայաստան տեղափոխված ռուսական ռազմատեխնիկան չի կարող հայ-ադրբեջանական հարաբերությունների ապակայունացման պատճառ դառնալ», - նոյեմբերի 10-ին Երեւանում հայտարարել էր Նիկոլայ Բարանովը: Հայաստանում տեղակայված Ռուսաստանի ռազմակայանի մամլո քարտուղար Կարեն Խաչատրյանն, իր հերթին, հստակեցրել էր, որ խոսքը միայն տեխնիկայի մասին է, քանի որ «ռուսական զորքերն արդեն գտնվում են Ռուսաստանի տարածքում»: Հիշեցվել էր նաեւ, որ 1995 թվականի մարտի 16-ին ստորագրված պայմանագրի համաձայն ռուսական զորքերի ներկայությունը Հայաստանում հետապնդում է միայն մեկ նպատակ. տարածաշրջանային կայունության ապահովում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---