3 փետրվարի 2003 - 21:56 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇՈՒՐՋ 600 ՔԱՂԱՔԱՑԻ
Հայաստանի առաջիկա նախագահական ընտրություններին կմասնակցի նաեւ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում գտնվող շուրջ 600 քաղաքացի: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն են հաղորդել ՀՀ արդարադատության նախարարության մամլո ծառայությունում, նրանք այն անձիք են, որոնց նկատմամբ դատարանը դեռ որոշում չի կայացրել: Նրանց ցուցակներն արդեն հանձնվել են Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որի իրավասության մեջ է մտնում նախագահական ընտրությունների ժամանակ նշված անձանց քվեարկության գործընթացի կազմակերպումը: