Նոյեմբերի 16-ին Երեւանում տեղի կունենա հայ-իրանական գործարար համաժողով15 նոյեմբերի 2005 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում մեկնարկած Իրանի Մազանդարանի օստանի առաջին մասնագիտացված առեւտրա-արդյունաբերական ցուցահանդեսի հիմնական նպատակը իրանական օստանի եւ Հայաստանի միջեւ համագործակցության եւ գործընկերության ոլորտները ակտիվացնելն ու դիվերսիֆիկացնելն է: Այդ մասին միջոցառման ընթացքում հայտարարել է այդ գավառի նահանգապետ Մուհամադ Ռեզա Սալեին: Անցյալ տարի այդ ուղղությամբ ստորագրվել են իրական համաձայնագրեր, մասնավորապես, Երեւանում կառուցվում է բուսական յուղի արտադրության համատեղ հայ-իրանական ձեռնարկություն: Այս տարվա ընթացքում ապրանքաշրջանառությունը Հայաստանի եւ Մազանդարան գավառի միջեւ կազմել է 12,7 մլն դոլար: Հայաստանում Իրանի դեսպան Ալի Ռեզա Հաղիղիանի խոսքերով, Իրանը տանում է տնտեսական հարաբերությունների զարգացման եւ տարածաշրջանում կայունության պահպանման քաղաքականություն, եւ Հայաստանը ծանրակշիռ տեղ ունի Իրանի արտաքին քաղաքականության մեջ: Այս ցուցահանդեսը կնպաստի երկու երկրների միջեւ գործարար համագործակցության զարգացմանը եւ կապերի ամրապնդմանը տնտեսական եւ քաղաքական ոլորտներում,-նշել է նա: Նոր գործարար կապեր եւ հետագա գործակցության ոլորտներ ստեղծելու նպատակով, նոյեմբերի 16-ին Երեւանում տեղի կունենա գործարար համաժողով, Իրանից 50 գործարարների մասնակցությամբ: Նշենք, որ մինչեւ տարեվերջ Հայաստանում նախատեսվում է անցկացնել նաեւ իրանական գորգերի ցուցահանդես, որին կներկայացվեն իրանցի արտադրողների բրդյա, մետաքսե եւ գորգերի այլ տարատեսակներ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |