Մինչեւ տարեվերջ շահագործման կհանձնվի ՀՀ-ում առաջին հողմակայանը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 14-ին պաշտոնական այցով Իրանում գտնվող Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, հայ-իրանական կապերի համակարգման միջկառավարական հանձնաժողովի նախագահ Արտաշես Թումանյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Փարվիզ Ֆաթահի, ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ Սալեհֆիրուզի եւ ԻԻՀ փոխարտ֊գործնախարար Մեհդի Սաֆարիի հետ, հաղորդում է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը: Փ.Ֆաթահի հետ հանդիպման ժամանակ կողմերը գոհունա֊կությամբ արձանագրել են, որ էներգետիկայի բնագավառում համա֊գործակցության ծրագրերն ընթանում են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների ու ժամանակացույցի համաձայն: Ա.Թումանյանը եւ Փ.Նաթահին մտքեր են փոխանակել Իրան-Հայաստան կառուցվող գազատարի շինարարության ընթացքի վերաբերյալ: Այնուհետեւ զրույցը շարունակվել է էներգետիկայի բնագավառում համագործակցության հեռանկարային ծրագրերի շուրջ: ՀՀ պատվիրակության անդամ, էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտնել է, որ մինչեւ տարեվերջ շահագործման է հանձնվելու Հայաստանի Լոռու մարզի Պուշկինի լեռնանցքում ԻԻՀ աջակցությամբ կառուցված Հայաստանում առաջին 2,6 մվտ հզորությամբ հողմակայանը եւ իր գործընկերոջը հրավիրել է մասնակցել հողմակայանի բացման հանդիսավոր արարողությանը:



ԻԻՀ նավթի փոխնախարար Սալետֆիրուզի հետ հանդիպման ժամանակ եւս քննարկվել են Իրան-Հայաստան գազատարի շինարարության ու Հայաստան` էներգակիրների ներկրման բնագավառում հետագա համագործակցության հարցեր: Նույն օրը Ա. Թումանյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի ԱՊՀ երկրների եւ Ասիայի հարցերով փոխնախարար Մեհդի Սաֆարիի հետ, որի ընթացքում տեղի է ունեցել երկկողմ եւ տարածաշրջանային հարցերի շուրջ մտքերի փոխանակություն: ԻԻՀ ԱԳ փոխնախարարը հավաստիացրել է, որ ԻԻՀ ԱԳՆ-ը, հետագայում եւս շարունակելու է նույն ջանքերով աջակցել երկու երկրների հարաբերությունների զարգացմանը: Քննարկվել են 2006թ. հունվարին Թեհրանում կայանալիք հայ-իրանական կապերի համակարգման միջկառավարական հանձնաժողովի համատեղ 6-րդ նիստի կազմակերպման հարցերը: Նիստի աշխատանքն արդյունավետ եւ բարձր մակարդակով անցկացնելու գործում կարեւորվել է երկու երկրների արտաքին գերատեսչությունների դերը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---