12 ապրիլի 2013 - 12:37 AMT
Բարաք Օբամա. Իրավիճակը Սիրիայում հասել է կրիտիկական կետի

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ իրավիճակը Սիրիայում հասել է կրիտիկական կետի, հայտնում է Associated Press-ը: Նշվում է, որ արդեն երկու տարի տևող հակամարտության վերջը, որը 70 հազար կյանք է խլել, չի երևում և նախագահ Բաշար Ասադին հաջողվեց ավելի երկար մնալ իշխանության ղեկին, քան ենթադրում էր ԱՄՆ-ն:

ԱՄՆ նախագահի ելույթը պատասխան էր ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, որի հետ նա հանդիպել է ապրիլի 11-ին: