12 ապրիլի 2013 - 11:39 AMT
Ճապոնիայում ներկայացրել են աշխարհի ամենաերկար 222-մետրանոց մարգարտե շղթան

Ճապոնիայի Օսակա քաղաքում այսօր ներկայացրել են աշխարհի ամենաերկար 222-մետրանոց մարգարտե շղթան: Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, զարդը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:

Շղթային քաշը մոտ 20կգ է, այն ստեղծվել է 28 հազար հատ մարգարիտից: Կազմակերպիչները նշում են, որ այն վաճառքի չի հանվելու: Նրա ստեղծման համար պահանջվել է երեք ամիս, իսկ մարգարիտների մեծ մասը անհատույց տրամադրել են տեղաբնակները, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: