Լիտվայի Սեյմում բացվել է Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված ցուցահանդես

PanARMENIAN.Net - Լիտվայի Ցեղասպանության զոհերի թանգարանում մոտ կես տարի ցուցադրվելուց հետո, Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված ցուցահանդեսը 2005թ. հոկտեմբերի 25-ին տեղափոխվել է Լիտվայի Հանրապետության Սեյմ: Այդ մասին PanARMENIAN.Net գործակալությանն են հաղորդել Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովում: Արարողությանը բացման խոսքով հանդես է եկել Սեյմի Կովկասյան խմբի նախագահ Էդիգյուս Կլումբիսը: «Մենք գիտենք ու բարձր ենք գնահատում հայ ժողովրդի դարավոր պատմությունն ու մշակույթը եւ մեր պարտքն ենք համարում նրա կողքին լինել նաեւ այս կնճռոտ խնդրի լուծմանը հասնելու համար», նշել է նա: Ցուցահանդեսի բացմանը ելույթ են ունեցել նաեւ Լիտվայի Ցեղասպանության եւ դիմադրության կենտրոնի գլխավոր տնօրեն տիկին Դայլա Կուոդիտեն, Սեյմի ազգային անվտանգության եւ պաշտպանության մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ալգիս Կաշետան, լիտվացի գրող Վահագն Գրիգորյանը, ինչպես նաեւ բանաստեղծ եւ թարգմանիչ Մարիտե Կոնտրիմայտեն: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Լիտվայի Սեյմի պատգամավորներ եւ լիտվահայ միության անդամներ: Ցուցահանդեսը բաց է լինելու շուրջ երկու շաբաթ, որից հետո շրջելու է Կաունաս, Կլայպեդա եւ Շաուլյայ քաղաքներում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---