12 ապրիլի 2013 - 12:48 AMT
Սերգեյ Մովսիսյանի «SPb Chess Fed» թիմը Ռուսաստանի առաջնության առաջատարն է

Շախմատի «SPb Chess Fed» թիմը, որտեղ հանդես է գալիս գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը, շարունակում է վստահ ելույթները Ռուսաստանի թիմային առաջնությունում:

«SPb Chess Fed» հինգերորդ տուրում 3,5:2,5 հաշվով հաղթանակ է տարել «Yugra»-ի նկատմամբ: Այս տուրում Մովսիսյանը հայտավորված չէր:

«SPb Chess Fed» թիմը 19,5 միավորով Ռուսաստանի առաջնության առաջատարն է:

6-րդ տուրում «SPb Chess Fed» շախմատիստները կխաղան «Nashe Nasledie»-ի հետ: