12 ապրիլի 2013 - 12:06 AMT
Այս ամիս Երևան կժամանի Նիկիտա Միխալկովը. ԵԹԿՊԻ-ում սպասում են նաև Քշիշտոֆ Զանուսսիին

Մինչև ապրիլի վերջ Հայաստան կժամանի ռուս հանրաճանաչ կինոռեժիսոր, դերասան Նիկիտա Միխալկովը: Միխալկովը Հայաստան է ժամանում Կինոռեժիսուրայի բարձրագույն դպրոցում վարպետության դասեր անցկացնելու նպատակով: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեցին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մամուլի ծառայությունից: Ինստիտուտից հայտնեցին նաև, որ դրական պատասխան են ստացել նաև հանրահայտ լեհ ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսսիի օգնականից, սակայն դեռ բանակցություններ են տարվում, և այցի մասին պաշտոնական հայտարարություն կլինի ապրիլի վերջին:

Նշենք, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը շարունակվում է բանակցային աշխատանքերը այն ռեժիսորների հետ, ում անունները նախապես նշվել էին և ովքեր պետք է վարպետության դասեր անցկացնեին Կինոռեժիսուրայի բարձրագույն դպրոցի սաների համար (Էմիր Կուստուրիցա, Կիմ կի Դուկ, Պեդրո Ալմոդովարը ): Հայտնի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ռոման Բալայանի ղեկավարած կուրսի սաներն արդեն իսկ հնարավորություն ունեցել են ունկնդրել Արտավազդ Փելեշյանին, Սերգեյ Սոլովյովին: