12 ապրիլի 2013 - 13:23 AMT
30 տոննա հայկական կոնյակով բեռնատարն այրվում է վրացական «Ռուիս» թունելում

30 տոննա հայկական կոնյակով թրեյլերն այրվում է վրացական «Ռուիս» թունելում Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե մայրուղում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ տեղական հեռուստատեսության վրա հղումով:

Ինչպես հայտնել է Գորիի հրշեջ ծառայության ղեկավար Մամուկա Իմերլիշվիլին, թունելում անջատվել է էլեկտրաէներգիան, տեղում աշխատում են փրկարար ծառայության ու հրշեջ բրիգադները:

Ըստ նախնական տվյալների, բռնկման պատճառ կարող է հանդիսանալ բեռնատարի անսարքությունը: