12 ապրիլի 2013 - 13:12 AMT
ՀԱԿ պատգամավոր. Եթե Ր.Հովհաննիսյանը մերժել է իշխանությանը, ինչո՞ւ է ոստիկանապետի հետ գնում աղոթելու

«Ժառանգության» շարժման և դրա առաջնորդի գործողություններում քայլերի տրամաբանական հաջորդականություն, ըստ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի, չկար, այդ պատճառով էլ ՀԱԿ խմբակցությունը չի մասնակցել Րաֆֆի Հովհաննիսյանի «Նոր Հայաստանի» երդմնակալությանը:

ԱԺ ճեպազրույցների ժամանակ Գագիկ Ջհանգիրյանը ապրիլի 9-ին ոստիկանների պահվածքը համեմատեց 2008-ից հետո Հայ Ազգային կոնգրեսի երթերի ու հանրահավաքների հետ և ասաց, որ ՀԱԿ ցանկացած երթի ժամանակ միջադեպեր արձանագրվել են. «Ես ոստիկանների իրավապաշտպանը չէ, բայց ապրիլի 9-ի գործողություններում ոստիկանների պահվածքում առանձնապես արտառոց բան չկար»

ՀԱԿ պատգամավորը նկատեց, որ հստակ չէ` արդյո՞ք Րաֆֆի Հովհաննիսյանը մերժել է իշխանությանը. «Եթե մերժել է, ինչո՞ւ է ոստիկանապետի հետ գնում աղոթելու»: