12 ապրիլի 2013 - 14:00 AMT
Ապրիլի 14-ին տեղի կունենա «Հայաստանի թանգարանների համար» կոլաժների ցուցահանդես-վաճառքը

Ապրիլի 14-ին` ժամը 14:00-21:00, Ս. Փարանաջովի տուն-թանգարանի հարևանությամբ (Ձորագյուղ ազգագրական թաղամաս, 15/16 տուն) տեղի կունենա «Հայաստանի թանգարանների համար» կոլաժների ցուցահանդես-վաճառքը:

Կոլաժիստ Կարինե Վարդանյանի (Kare Vartin) աշխատանքների առաջին ցուցահանդես-վաճառքը կազմակերպվում է թանգարաններ և պատկերասրահներ այցելությունները խթանելու, ինչպես նաև Հայաստանի թանգարաններին աջակցելու նպատակով:

Վաճառքի հասույթի 30%-ը նվիրվելու է հենց Փարաջանովի տուն-թանգարանին: Այս նախաձեռնությունը լինելու է շարունակական, հաջորդ անգամ ընտրվելու է մեկ այլ թանգարան:

Նախաձեռնությունը նպատակ է հետապնդում նաև ամեն անգամ օգնել կարիք ունեցող որևէ անհատի: Այս անգամ ցուցահանես-վաճառքի հասույթից որոշակի օժանդակություն կարվի ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Լուսինե Գևորգյանին, ով առողջական լուրջ խնդիր ունի և բուժում ստանալու համար՝ դրամական աջակցության կարիք ունի: