Հայաստանն ու Չեխիան կարևորում են տնտեսական համագործակցության զարգացումը12 ապրիլի 2013 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեխիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգին: Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունների և քաղաքական երկխոսության ակտիվացումը, որի վկայությունն է Երևանում և Պրահայում Չեխիայի ու Հայաստանի դեսպանությունների հիմնումը, համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում և ակտիվացած շփումները միջխորհրդարանական մակարդակում, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: ՀՀ նախագահը և Չեխիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարարն անդրադառնալով երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների մեծացման հնարավորություններին՝ կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում տնտեսական համագործակցության զարգացումը: Նրանց համոզմամբ, դրան մեծապես կարող են նպաստել գործարար համայնքի ներկայացուցիչների միջև հաճախակի շփումները: Զրուցակիցները հույս են հայտնել, որ այս օրերին Երևանում մեկնարկած հայ-չեխական գործարար համաժողովի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունները լուրջ հնարավորություններ կընձեռեն կողմերին՝ բարձրացնելու առևտրաշրջանառության ծավալները, մշակելու և իրականացնելու համատեղ գործարար ծրագրեր, ինչպես նաև խթանելու ներդրումները: Հանդիպմանը երկկողմ հարաբերություններից բացի, անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ համագործակցությանը, Պրահայում սկիզբ առած Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի արձանագրած առաջընթացին, ինչպես նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին ու տարածաշրջանի զարգացումներին: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ |