Հայաստանում ռուսական ավիաբազայի օդաչուները ցուցադրական թռիչքներ են իրականացրել

Հայաստանում ռուսական ավիաբազայի օդաչուները ցուցադրական թռիչքներ են իրականացրել

PanARMENIAN.Net - 52 տարի առաջ այս օրը Բայկոնուրից «Վոստոկ-1»-ով թռիչք կատարեց Յուրի Գագարինը, իսկ այսօր Էրեբունի օդանավակայանից ՄԻԳ-երով ու կործանիչ ավիացիայի այլ տեսակներով թռիչքներ կատարեցին Հայաստանում ռուսական ավիացիոն զորամասի օդաչուները: Նրանք Հայաստանի տարածքում մարտական հերթապահություն են իրականացնում ԱՊՀ հակաօդային պաշտպանության համատեղ ծրագրով:

Օդաչուների հնարքները դիտելով PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրուցել է Կոմանդոսը` Արկադի Տեր-Թադևոսյանը.«Արդեն 4-րդ անգամ եմ մասնակցում նման միջոցառումների և համեմատելով կարող եմ ասել, որ ամեն անգամ օդաչուների պատրաստվածությունն ավելի է կատարելագործվում: Նրանց հրամանատարը ԽՄ ամենաէլիտար զորամասերից մեկում է ծառայել ու այսպես էլ պիտի լիներ»:

Կոմանդոսի խոսքով ռուս օդաչուները ցույց են տալիս իրենց ուժը, հնարավորությունները բարեկամներին`հանգստացնելու, հակառակորդին` մտահոգելու համար:

Մայոր Ալեքսանդր Սալովն օդաչուների իր ընտանիքում 4-րդ սերունդն է: 2004 թվականից է թռչում, իսկ արդեն 2 տարի` Երևանի երկնքում: «Տարածքը բարդ է` ռելիեֆը`լեռնային, եղանակը` փոփոխական: Այդ պատճառով այստեղ միայն բարձր մակարդակի օդաչուներ են թռչում», - ասաց նա ու պատմեց, որ մի թռիչքը երբեք մյուսին նման չի լինում,- «Թռչելիս հաճույք ենք ստանում, բայց անհաջողություններ էլ են լինում, որոնք հետագայում շտկվում են»:

Այսօրվա թռիչքները սովորական պլանային էին, բայց ավիացիայի և տիեզերագնացության օրվա առիթով դրանք դիտելու էին հրավիրվել բոլոր ցանկացողները, ՀՀ ՊՆ, ռուսական 102-րդ ռազմաբազայի և ՀՀ-ում ՌԴ ԴԱԾ Սահմանապահ վարչության, ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---