16 նոյեմբերի 2005 - 18:58 AMT
Լոնդոնի Թագավորական թանգարանում այցելուներին գրքույկներ են բաժանում Հայոց ցեղասպանության մասին
Լոնդոնի Թագավորական պատերազմական թանգարանի «Մարդկության դեմ կատարված հանցագործություն» բաժնում այցելուներին տրամադրվում է գրքույկ, որում խոսվում է նաեւ Հայոց ցեղասպանության մասին: «1915 թ.-ին գիտակցաբար իրականացված քաղաքականության հետեւանքով 600 հազարից մինչեւ 1,5 միլիոն հայ է բնաջնջվել»,- նշված է գրքույկում: Գրքույկում խոսվում է նաեւ քրդերի այսօրվա վիճակի մասին: