«Երկու աշխարհով ճանապարհորդություն Գ.Գյուլբենկյանի հետ» կոնֆերանս է տեղի ունեցել Փարիզում

«Երկու աշխարհով ճանապարհորդություն Գ.Գյուլբենկյանի հետ» կոնֆերանս է տեղի ունեցել Փարիզում

PanARMENIAN.Net - «Երկու աշխարհով ճանապարհորդություն Գալուստ Սարգիս Գյուլբենկյանի հետ» խորագրով կոնֆերանս է տեղի ունեցել Փարիզում: Այն նվիրված է եղել Գալուստ Գյուլբենկյանի գործունեությանը: «Գյուլբենկյան» հիմնադրամի և «Երկու աշխարհ» պարբերականի կազմակերպած միջոցառման պատվավոր հյուրերն են եղել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, ինչպես նաև Պորտուգալիայի ու Սինգապուրի դեսպանները:

Բացման խոսքով հանդես է եկել «Գյուլբենկյան» հիմնադրամի նախագահ Արթուր Սանտոս Սիլվան` ներկայացնելով հիմնադրամի ստեղծման նախապատմությունը, հիմնական նպատակները և Գալուստ Գյուլբենկյանի ունեցած դերը Պորտուգալիայի զարգացման գործում:

Այնուհետև ելույթներով հանդես են եկել «Երկու աշխարհ» պարբերականի տնօրեն Միշել Կրեպյուն, «Պարտեքս» նավթագազային ընկերության նախագահ Անտոնիո Կոստա Սիլվան և «Գյուլբենկյան» հիմադրամի կառավարման խորհրդի անդամ, Գալուստ Գյուլբենկյանի ծոռ Մարտին Եսայանը:

Բանախոսները ներկայացրել են էներգետիկ պաշարների օգտագործման ոլորտում ընթացող համաշխարհային գործընթացները, Գալուստ Գյուլբենկյանի անգնահատելի ներդրումը 20-րդ դարի էներգետիկ պաշարների կառավարման և գործարարության զարգացման գործում, ինչպես նաև անդրադարձել են «Գյուլբենկյան» հիմնադրամի մարդասիրական և բարեգործական լայնածավալ գործունեությանը:

Միջոցառման ավարտին դեսպան Չիտեչյանը մասնավոր հանդիպում է ունեցել բանախոսների հետ, որի ընթացքում քննարկվել են վերջիններիս կազմակերպությունների հետ համագործակցության հեռանկարները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---