Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են ահաբեկչությունների կանխարգելման մասին

Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են ահաբեկչությունների կանխարգելման մասին

PanARMENIAN.Net - Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են ահաբեկչությունների կանխարգելման մասին, որոնք նախատեսված էր իրականացնել կիրակի օրը, երբ երկրում կանցնեն արտահերթ նախագահական ընտրություններ:

Հեռուստաեթերից այդ մասին հայտարարել է փոխնախագահ Խորխե Արեասը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Նա հայտնել է երկու կոլումբիացի քաղաքացիների ձերբակալման մասին, որոնք եղել են Վենեսուելայի զինծառայողների համազգեստով:

Նախագահի պաշտոնակատար Մադուրոն հայտարարեց, որ ձախողվեց աջ ուժերի ծրագիրը: Ներքին գործերի ու արդարադատության նախարար Նեստոր Ռեվերոլը հայտարարել է, որ իրավասու մարմինները որոնում են սալվադորցի վարձկանների երկու խմբավորման:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---