13 ապրիլի 2013 - 10:56 AMT
Ջոն Քերին փորձում է համոզել Չինաստանին ազդել Հյուսիսային Կորեայի վրա

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին պաշտոնական այցով ժամանել է Պեկին: Նա կփորձի համոզել Չինաստանին ազդել Հյուսիսային Կորեայի վրա:

Չինաստանը Հյուսիսային Կորեայի մերձավոր դաշնակիցն է տարածաշրջանում, և Քերին, ինչպես ակնկալվում է, կխնդրի Պեկինին օգտագործել իր քաղաքական ու տնտեսական ազդեցությունը, ստիպելու համար Փհենյանին մեղմացնել իր արտահայտությունները և վերջին հաշվով վերադառնալ միջուկային ծրագրի մասին բանակցություններին:

Սա Քերիի առաջին այցն է Չինաստան ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում: